Մխիթարյանը կրկին բացակայում է «Ռոմա»-ի հայտացուցակից

Մխիթարյանը կրկին բացակայում է «Ռոմա»-ի հայտացուցակից
Նոյեմբեր 6 18:10 2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին անգամ բացակայում է «գայլերի» հայտացուցակից:

 

 

 Եվրոպայի լիգայի խմբային փուլի Մյուխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ խաղից առաջ «Ռոմա»-ն ներկայացրել է ընդլայնված հայտացուցակը, որից հերթական անգամ բացակայում է Հենրիխ Մխիթարյանը:

 

Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Հայ կիսապաշտպանը չմասնակցեց նաև հավաքականի վերջին խաղերին: Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գալիս արդեն 5 շաբաթ :

loading...