Մեկ օրում բացահայտվել է 62 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված


Մեկ օրում բացահայտվել է 62 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված
Նոյեմբեր 6 16:57 2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 5-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 20, մարմնական վնասվածք հասցնելու եւ թմրամիջոցի մաքսանենգության՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սպանության սպառնալիքի՝ 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման եւ ակցիզային դրոշմանիշերով եւ հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելու՝ 2-ական, յուրացման կամ վատնման, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու ու փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 28-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: