Ուժեղ գլխացավեր, փտած ատամներ․ բժշկական սխալի հետեւանքով կինը 10 տարի տառապել է


Ուժեղ գլխացավեր, փտած ատամներ․ բժշկական սխալի հետեւանքով կինը 10 տարի տառապել է
Նոյեմբեր 6 00:22 2019

Եկատերինբուրգի բնակչուհի Տատյանա Տուրկովսկայան 10 տարի շարունակ տառապել է ուժեղ գլխացավերից։ Նա գնացել է տարբեր բժիշկների մոտ՝ ստուգման, սակայն ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե ինչու է կինը տառապում նման գլխացավերից։

Կինը ատամնացավի պատճառով դիմել է ատամնաբույժի։ Ատամների ռենտգեն-հետազոտությունն ի վերջո օգնել է պարզել, թե ինչ էր կատարվում կնոջ հետ։ Պարզվել է՝ կնոջ դեմքի կեսը թարախակալված է, քանի որ հայմորյան խոռոչում օտար մարմին կա։

Պարզվել է՝ 10 տարի առաջ հայմորիտի բուժման նպատակով կատարված վիրահատության ժամանակ բժիշկը կատետրը մոռացել է կնոջ հայմորյան խոռոչում։ Տարիների հետ այն կարծրացել է, խնդիրներ են ի հայտ եկել, դիմային նյարդը բորբոքվել է։

 

Կինը դեռ չի որոշել՝ տվյալ հիվանդանոցից փոխհատուցում կպահանջի՞ պատճառած վնասի համար, թե ոչ։ Նա ասել է, որ իր համար կարեւորը շուտ վերականգնվելը եւ նորմալ կյանքի վերադառնալն է։

Աղբյուր՝ Բուժինֆո



loading...