Ովքեր չեն կարող ՀՀ նախագահ դառնալ. նոր օրենքով մի շարք սահմանափակումներ են լինելու


Ովքեր չեն կարող ՀՀ նախագահ դառնալ. նոր օրենքով մի շարք սահմանափակումներ են լինելու
Նոյեմբեր 5 23:34 2019

ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծ, որով սահմանավում է մի շարք պաշտոններ, որոնք զբաղեցնելու դեպքում անձը չի կարող առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու:

Նախագծի համաձայնէ հանրապետության նախագահի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձինք, ոստիկանության ծառայողը, ազգային անվտանգության ծառայողը, հարկադիր կատարողը, փրկարար ծառայողը, հարկային ծառայողը, մաքսային ծառայողը, քրեակատարողական ծառայողը, զինծառայողները: 

Այս նախագիծը դեռեւս չի ընդգրկվել օրակարգ: