Կայարանի աշխատակիցը վայրկյան առաջ փրկել է ուղևորին՝ մոտեցող գնացքի տակ ընկնելուց (տեսանյութ)

Կայարանի աշխատակիցը վայրկյան առաջ փրկել է ուղևորին՝ մոտեցող գնացքի տակ ընկնելուց (տեսանյութ)
Նոյեմբեր 5 22:10 2019

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել գնացքի կայարանում. քիչ էր մնացել, որ ուղևորներից մեկը մահանար հայտնվելով արագընթաց գնացքի անիվների տակ:

Ինչպես հաղորդում է CNN-ը, տղամարդը փրկվել է գնացքի օպերատորի զգոնության և արագ կողմնորոշվելու շնորհիվ: Տղամարդը քայլելիս է եղել կայարանի սպասման հարթակի եզրով և գնացքի մոտենալու պահին սայթաքել է ու ընկել գնացքի գծերի վրա:

Կայարանի աշխատակիցը, տեսնելով, որ ուղևորն ընկել է, արագ բռնել է նրա ձեռքն ու ուսերից քաշելով բարձրացրել նրան՝ գնացքի մոտենալուց վայրկյան առաջ:

 

 

loading...