Արցախում մահացած 19-ամյա Էրիկը մոր միակ զավակն էր


Արցախում մահացած 19-ամյա Էրիկը մոր միակ զավակն էր
Նոյեմբեր 5 18:46 2019

Արցախի զորամասերից մեկում նոյեմբերի 4-ին հրազենային վնասվածքից մահացած 19-ամյա զինծառայող Էրիկ Հարությունյանի հարազատները չեն հավատում նրա՝ ինքնասպանություն գործելու վարկածին, գրում է NEWS.am-ը:

Էրիկ ընտանիքը, որ ապրում է Երեւանում, նրա հետ վերջին անգամ հեռախոսով զրուցել է դեպքից մեկ օր առաջ, ոչ մի արտառոց բան չեն նկատել:

10 րոպեից ավել խոսել է տատու հետ: Ասել է՝ լավ է, ամեն ինչ նորմալ է, առհասարակ բանակից չի բողոքել: Տատն ասում էր՝ հնարավոր չէր, որ մեր տղան էդպիսի բան աներ, մի օրվա մեջ ինչ պիտի փոխված լիներ երեխայի մոտ»,- NEWS.am-ին ասաց նրանց հարեւանուհին՝ Զինա Ավետիսյանը՝ նշելով, որ Էրիկը արձակուրդ էր եկել 20 օր առաջ, լավ տրամադրությամբ է եղել:

Էրիկը միակողմանի ծնողազուրկ էր, մոր միակ զավակը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 4-ին՝ 19:30-ի սահմանում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է: