Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ միայն նոյեմբեր ամսվա ավարտին


Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ միայն նոյեմբեր ամսվա ավարտին
Նոյեմբեր 5 16:20 2019

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա ավելի ուշ,  քան նախատեսվում էր ի սկզբանե:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին գրում է իտալական Siamolaroma կայքը: Հայ ֆուտբոլիստը կարող է խաղադաշտ վերադառնալ միայն նոյեմբեր ամսվա ավարտին` Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Բեշիկթաշ»-ի դեմ խաղում:

 

Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Հայ կիսապաշտպանը չմասնակցեց նաև հավաքականի վերջին խաղերին: Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գալիս արդեն 5 շաբաթ :



loading...