Իրանը հայտարարել Է միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման նոր փուլի մասին


Իրանը հայտարարել Է միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման նոր փուլի մասին
Նոյեմբեր 5 13:09 2019

Իրանը նոյեմբերի 6-ից կսկսի ցենտրիֆուգների օգտագործումը Ֆորդոյի օբյեկտում, ինչն արգելված Է միջուկային գործարքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

 

 

Միջուկային գործարքը ենթադրում Է, որ Իրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտը կվերապրոֆիլավորի կայուն իզոտոպների արտադրության միջուկային կենտրոնի՝ ձեռնպահ մնալով այնտեղ ուրանի հարստացումից եւ Նաթանզը թողնելով որպես ուրանի հարստացման միակ օբյեկտը:

 

 

«Վաղվանից կսկսվի Ֆորդոյին գազի մատակարարման գործընթացը»,-ասել Է Ռոհանին ելույթի ընթացքում, հայտարարելով, որ նոյեմբերի 6-ից Թեհրանը չորրորդ անգամ հրաժարվում Է միջուկային գործարքով պարտավորությունների կատարումից: Նրա խոսքով՝ այդ գործունեությունն առաջվա պես կընթանա ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո, իսկ ձեռնարկված բոլոր միջոցները շրջելի են, եւ դա կարող Է տեղի ունենալ, հենց որ գործարքի կողմերը կատարեն իրենց պարտավորությունները:

 

«Հենց որ գործարքի կողմերը վերադառնան իրենց պարտավորություններին, մենք կընդհատենք գազաֆիկացումը»,-հավելել Է նա, հայտնելով, որ գործարքի կողմերին եւս երկու ամիս Է տալիս միջուկային գործարքի շուրջ բանակցելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: