Շուրջ տասը հազար ճագար Է այրվել Սարատովի մարզի ֆերմայում


Շուրջ տասը հազար ճագար Է այրվել Սարատովի մարզի ֆերմայում
Նոյեմբեր 5 12:48 2019

Շուրջ 10 հազար ճագար Է սատկել Ռուսաստանի Սարատովի մարզի ֆերմայում բռնկած հրդեհից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:

 

Ավելի վաղ տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը գործակալությանը հայտնել Էր, որ նոյեմբերի 5-ի գիշերը Սարատովի մարզի Էնգելսի շրջանի Գոլուբեւկա բնակավայրում այրվել Է «Ագրոֆիրմա «Սպարտակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ճագարների ֆերմայի միհարկանի երկաթբետոնե շենքը: «Շուրջ 10 հազար ճագար, ցավոք, սատկել Է»,- ասել Է գործակալության զրկուցակիցը՝ հավելելով, որ մարդիկ չեն տուժել: