Տևական ժամանակ է՝ համացանցը քննարկում է այն հանգամանքը, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 20 մլն դրամ է տրամադրվել սեռը փոխած ծանրորդ Մել Դալուզյանի մասին ֆիլմ նկարելու համար: Ըստ հրապարակումների՝ ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմությունն է՝ սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու, նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը և այլն: Այսօր այս առնչությամբ «Ազատություն» ռ/կ-ի եթերում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է. «Սա համատեղ մեծ նախագիծ է, որը ֆինանսավորվում է, եթե չեմ սխալվում, մեծամասամբ ճապոնական կառավարության կողմից: Հանձնաժողովը կրկին դրական եզրակացություն է տվել փոքր հատվածով այդ ֆիլմի նկարահանման համար և պետք է նայել արդյունքը»: Մանրամասները՝ տեսանյութում: |