Հրդեհ երկհարկանի տան տանիքում

Հրդեհ երկհարկանի տան տանիքում
Նոյեմբեր 4 09:40 2019

Նոյեմբերի 3-ին, ժամը 23:43-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի 2-րդ նրբանցքի երկհարկանի տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:54-ին, մարվել՝ 00:28-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ):

loading...