Ամերիկահայ մարզիկը հաղթել է՝ ռինգ դուրս գալով «Արցախ»-ի հնչյունների ներքո. մենամարտին հետևել է նաև Դոնալդ Թրամփը (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկահայ մարզիկը հաղթել է՝ ռինգ դուրս գալով «Արցախ»-ի հնչյունների ներքո. մենամարտին հետևել է նաև Դոնալդ Թրամփը (լուսանկարներ, տեսանյութ)
Նոյեմբեր 3 22:42 2019

Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր գարդեն» մարզահամալիրում երեկ կայացել է UFC 244 խառը մարտարվեստների 500-րդ հոբելյանական մրցաշարը, որին ներկա է եղեղլ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ինչպես նշում է Rusarminfo-ն, մրցաշարի հիմնական մրցումներին նախորդող նախնական մարտերում ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանն իր երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել UFC-ում՝ նոկաուտի ենթարկելով Բրեդ Թավարեսին:

Մարտի ռինգ հայ մարզիկը դուրս է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո՝ ուսերին կրելով երկկողմանի դրոշ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի խորհդանիշերով:

 
Ամերիկահայ մարզիկը հաղթել է՝ ռինգ դուրս գալով «Արցախ»-ի հնչյունների ներքո
loading...