Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը Կալիֆոռնիայում իր 12-րդ հաղթանակն է տոնել


Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը Կալիֆոռնիայում իր 12-րդ  հաղթանակն է տոնել
Նոյեմբեր 3 11:50 2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Քարսոն քաղաքի Dignity Health Sports Park մարզապալատում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր 12-րդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով ճապոնացի Շոկի Սակայի նկատմամբ:

 

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

 

Կիսամիջին քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտն անցել է Գոռի առավելությամբ ու մրցավարների միաձայն որոշմամբ՝ 80:72, 79:73, 77:75 հաշվով հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկին:

 

Այսպիսով, Գոռ Երիցյանը շարունակում է անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում:



loading...