Երևանում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ետևի անվադողերով կախվել բարձրությունից


Երևանում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ետևի անվադողերով կախվել բարձրությունից
Նոյեմբեր 3 00:53 2019

Նոյեմբերի 2-ին, ժամը 11:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 46/1 շենքի մոտակայքում «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ետևի անվադողերով կախվել բարձրությունից (մոտ 10 մ), առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

 

Փրկարարները «DAF» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամայիս Մ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: