«Ռոմա»-ն առանց Մխիթարյանը հաղթեց «Նապոլի»-ին


«Ռոմա»-ն առանց Մխիթարյանը հաղթեց «Նապոլի»-ին
Նոյեմբեր 2 22:28 2019

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Նապոլի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորրդմամբ՝  նախ հանդիպման 19-րդ րոպեին Նիկոլ Ձանյոլոն բացեց խաղի հաշիվը, այնուհետ երկրորդ կեսի 55-րդ րոպեին Ժորդան Վերետուն կրկնապատկեց առավելությունը: Միայն 72-րդ րոպեին «Նապոլի»-ն խփեց հեղինակության գնդակը:

Հայաստանի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը կրկին բացակայում էր հայտացուցակից:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում երրորդն է և ունի 22 միավոր: