ԵԱ. Հայաստանի հավաքականը հաղթել է Ադրբեջանին


ԵԱ. Հայաստանի հավաքականը հաղթել է Ադրբեջանին
Նոյեմբեր 2 19:28 2019

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթել է Ադրբեջանին: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ կայքից։

Միակ հաղթանակը տարել է Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը, որը չորրորդ խաղատախտակին հանդես է եկել սպիտակ ֆիգուրներով: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի են ավարտեել իրենց պարտիաները:

Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը 11 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը:

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել առաջատար Ռուսաստանի հետ:

Աննա Սարգսյանը սև խաղաքարերով հաղթել է Վալենտինա Գունինային, Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվել է:

Կանանց Հայաստանի հավաքականն ունի 11 միավոր և Թուրքիայի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Հունաստանի հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի Ադրբեջանը:



loading...