Մահվան ելքով վթար Արթիկ քաղաքում


Մահվան ելքով վթար Արթիկ քաղաքում
Նոյեմբեր 2 16:52 2019

Այսօր` ժամը 15.00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Ղարիբջանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են հանդիպակաց ընթացող «ՎԱԶ 21.07» մակնիշի մարդատար ավտոմեքենան ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, գրում է SHANTNEWS.am-ը։

Ուժեղ բախման հետևանքով մարդատար ավտոմեքենայի վարորդը՝ Արթիկ քաղաքի բնակիչ Ավագ Պետրոսյանը, ծնված 1964 թվականին, տեղում մահացել է, «ԿամԱԶ»-ի վարորդը չի տուժել:

 

 

 

Դեպքի վայրում գտնվող Արթիկի քաղաքացիները SHANTNEWS.am-ին հայտնել են, որ Ավագ Պետրոսյանը Արթիկ քաղաքի գազաֆիկացման և գազամատակարարման գրասենյակի ճարտարագետն էր:

 

 

 

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները: