Խոշոր վթար Չայնիի ոլորաններում. «Օպելը» տապալել է բետոնե էլեկտրասյունն ու գլխիվայր հայտնվել դաշտում


Խոշոր վթար Չայնիի ոլորաններում. «Օպելը» տապալել է բետոնե էլեկտրասյունն ու գլխիվայր հայտնվել դաշտում
Նոյեմբեր 2 16:16 2019

Կոտայքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11:00-ի սահմաններում Opel Astra G մակնիշի 35 ZX 237 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Երեւան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, պատճառաբանելով, որ իրեն լավ է զգում: