Սարգիս Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմ»-ի հաղթական խաղին


Սարգիս Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմ»-ի հաղթական խաղին
Նոյեմբեր 2 10:30 2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմ»-ի հաղթական խաղին:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Բունդեսլիգայի 10-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Պադերբորն»-ին և առավելության հասավ 3:0 հաշվով: «Հոֆենհայմ»-ը տարավ իր 4-րդ անընդմեջ հաղթանակը Գերմանիայի առաջնությունում:

 

Հայաստանի հավաքականից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին:

 

Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում 5-րդն է: