Մխիթարյանը կրկին բացակայում է «Ռոմա»-ի հայտացուցակից


Մխիթարյանը կրկին բացակայում է «Ռոմա»-ի հայտացուցակից
Նոյեմբեր 1 22:14 2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին բացակայում է «Ռոմա»-ի հայտացուցակից:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրից առաջ «գայլերը» ներկայացրել են ընդհանուր հայտացուցակը, որտեղ կրկին չի ընդգրկվել Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը վնասվածքից հետո դեռևս չի մասնակցել «Ռոմա»-ի խաղերին:          

 

Սերիա Ա-ի հաջորդ տուրում «Ռոմա»-ն կխաղա «Նապոլի»-ի հետ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

 

10-րդ տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում բարելավեց իր դիրքերը և 4-րդն է 19 միավորով: