Mercedes-ը Զոդի կամրջից մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Mercedes-ը Զոդի կամրջից մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Նոյեմբեր 1 15:30 2019

Այսօր՝ նոյեմբորի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 NՏ 715 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 52-րդ կ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, մեկ հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ վիրավորներին պատգարակով մոտեցրել են օպերատվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարութունյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արարատի մարզի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանը: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

loading...