Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mercedes-ն ու Volvo-ն, վերջինս գլխիվայր շրջվել է


Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mercedes-ն ու Volvo-ն, վերջինս գլխիվայր շրջվել է
Նոյեմբեր 1 13:17 2019

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում բախվել են Mercedes մակնիշի 35 CF 156 համարանիշի եւ Volvo մակնիշի 01 VO 021 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը

: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման արդյունքում Volvo-ն գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: