Սարգիս Ստեփանյանը՝ բազկամարտի աշխարհի չեմպիոն


Սարգիս Ստեփանյանը՝ բազկամարտի աշխարհի չեմպիոն
Նոյեմբեր 1 12:33 2019

ՀՀ եւ ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր Սարգիս Ստեփանյանը շարունակում է հաջող ելույթները բազկամարտում: Ռումինիայի Կոնստանտա քաղաքում անցկացվող հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչը դարձել է ոսկե մեդալակիր:

Սարգիս Ստեփանյանը վիրավորվել էր 2014 թվականին եւ կորցրել 2 ոտքն ու աջ ձեռքը։