Գեղարքունիքի մարզում բախվել են 34-ամյա վարորդի Mercedes-ն ու 23-ամյա վարորդի Нива-ն. կա 4 վիրավոր


Գեղարքունիքի մարզում բախվել են 34-ամյա վարորդի Mercedes-ն ու 23-ամյա վարորդի Нива-ն. կա 4 վիրավոր
Նոյեմբեր 1 00:02 2019

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։

Ժամը 13։10-ի սահմաններում Գանձակ գյուղից Սարուխան գյուղ տանող ճանապարհին բախվել են Սարուխան գյուղի բնակիչ՝ 34-ամյա Տիգրան Գ-ի վարած Mercedes մակնիշի 67 PP 767 համարանիշի և Գեղարքունիքի գյուղի բնակիչ՝ 23-ամյա Խաչիկ Գ-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 35 ZQ 439 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Տիգրան Գ-ի ուղևորներ՝ Սարուխան գյուղի բնակիչներ, 80-ամյա Սոփո Հ-ն, 59-ամյա Օֆելյա Հ-ն և 28-ամյա Արմինե Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։