Ահա, թե ինչու պետք չէ դեն նետել բանանի կեղևը


Ահա, թե ինչու պետք չէ դեն նետել բանանի կեղևը
Հունվար 15 16:30 2017

Արևադարձային մրգերից, թերևս, ամենատարածվածը բանանն է, որ ֆրուկտոզայի ու գլյուկոզայի բնական աղբյուր է: Սակայն պարզվում է, որ դրա կեղև, որն անմիջապես դեն է նետվում, ևս ունի մի շարք օգտակար հատկություններ:
Ինչպես նշում է Healthy Food Team-ը, բանանի կեղևի միջոցով կարելի է սպիտակեցնել ատամները: Պարզապես հարկավոր է կեղևի ներքին հատվածը քսել ատամնաշարին:
Տհաճ գորտնուկներից կարելի է ազատվել` դրանց վրա ներքին մասով դնելով բանանի կեղևն ու ամրացնելով այն կպցուն ժապավենով: Կեղևը պետք է դնել քնելուց առաջ`պահելով ողջ գիշեր:
Բանանի կեղևը բարերար ազդեցություն է ունենում նաև մանր կնճիռների վրա: Դրանք քչացնելու համար պետք է կեղևը ներքին հատվածով օրական 30 րոպեով դնել անհրաժեշտ հատվածի վրա:
Պսորիազի դեպքում խորհուրդ է տրվում բանանի կեղևը ներքին հատվածով դնել 10 րոպե: