Երբ ընկերդ չափազանց գեղեցիկ է


Երբ ընկերդ չափազանց գեղեցիկ է
Հունվար 15 15:43 2017

Գեղեցիկ ընկեր ունենալը հպարտության, բայց և միաժամանակ անհանգստության պատճառ է: Ի՞նչ է քեզ սպասվում, երբ ընկերդ գեղեցիկ արտաքին ունի...


1. Բոլորն անընդհատ ասելու են, թե որքան է բախտդ բերել
Եվ բնավ էլ ոչ բարյացկամ տոնով: Սկզբից կհասկանաս, որ փողոցում մարդիկ զարմանում են.«Ի՞նչ է այս մաչոն անում այս կոկորդիլոսի կողքին»: Հետո աշխատակիցդ կասի. «Ընկերոջդ ֆեյսբուքով տեսել եմ, ինչ էլ սիրուն է», և կհասկանաս, որ քեզնից բացատրություն են պահանջում, թե ինչպես ես կարողացել հասնել նման տղամարդու: Եվ վերջում չի դիմանա անգամ մտերիմ ընկերուհիդ. «Ինչու՞ ես ավել կոնֆետ վերցնում, հիմա պետք է հետևես կազմվածքիդ, որ համապատասխանես կողքիդ տղամարդուն»:
Նախապես հաշտվիր այն մտքի հետ, որ ոչ ոք չի մտածելու, որ դուք հանդիպում եք, որովհետև ձեզ հետաքրքիր է միասին, որ միմյանց լավ եք հասկանում: Նրանք չեն հասկանա, որ գեղեցկությունը պարզապես տորթի վրայի ելակն է, և ավելի կարևոր են խելացիությունը, հմայքն ու աշխարհայացքների նմանությունը: Մարդկանց կարծիքով գեղեցիկ տղան քեզ հսկայական լավություն է անում, որ կողքիդ է, իսկ դու ավելի լավ է գնահատես իր հետ անցկացրած պահերը, քանի որ շուտով նա հասկանալու է, որ արժանի է իրեն համապատասխան գեղեցկուհու և լքելու է քեզ:

2. Գեղեցիկ տղան հանրային մարդ է` ուզի, թե ոչ
Երբեք և ոչ մի տեղ դուք չեք խուսափի մարդկանց ուշադրությունից: Իհարկե ցանկացած խնջույքի, սրճարանում, ավտոբուսում և փողոցում աղջիկներն ուշադրությամբ կպատեն սիրելիիդ և հաճախ կօգտագործեն քեզ, որպեսզի ընկերոջդ մոտ լինեն:
Քո անձը նույնպես հետաքրքրության օբյեկտ կդառնա: Դու կհասկանաս, որ շատ մարդիկ, ովքեր նախկինում քեզ ուշադրություն չէին դարձնում, միանգամից կցանկանան մտերմանալ քեզ հետ: Դա իհարկե լավ է, եթե նրանք դա չանեն միայն որպեսզի պարզեն, թե ինչ կախարդանքով ես կախարդել ու հմայել ընկերոջդ:


3. Դու ստիպված կլինես հասկանալ, որ արտաքինն ամենակարևորը չէ
Իհարկե դժվար է դիմակայել իսկապես գեղեցիկ տղամարդու հմայքին: Եվ հնարավոր է հայտնվես նրա կողքին` աչք փակելով մյուս բաների վրա: Երբեմն տարվելով մարդու արտաքին գեղեցկությամբ, մոռանում ենք, որ գեղեցկությունից կարևոր բաներ կան, որոնք կարևոր են հարաբերություններում: Միշտ հիշիր, որ գեղեցիկ տղամարդը դեռ աստված չէ:
Նա նույնպես թերություններ ու վատ սովորություններ ունի, նա նույնպես կարող է տրամադրություն չունենալ, կարող է հիվանդանալ, զայրանալ, ձանձրանալ: Նրա հետ հարաբերություն սկսելիս հիշիր, որ նա էլ կենդանի մարդ է, այլ ոչ ամսագրից իջած նկար: