Մալայզիայում 6 մարդ է ձերբակալվել ահաբեկչական գործունեության կասկածանքով


Մալայզիայում 6 մարդ է ձերբակալվել ահաբեկչական գործունեության կասկածանքով
Հունվար 15 15:21 2017

Մալայզիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի 6 քաղաքացու, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեության մասնակցելու համար: Այս մասին հայտնում է New Straits Times թերթը:

Նշվում է, որ գործողությունն իրականացվել է հունվարի 15-ին Պասիր-Մաս քաղաքում (Կելանտան հյուսիսարևելյան նահանգ):

Նահանգի ոստիկանապետ Ռահման Իսմաիլի խոսքով՝ «ձերբակալվածների տներում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի ստեղծման համար գործածվող բաղադրիչներ»: Նա նաև նշել է, որ իրավապահ մարմինները ստուգում են նրանց կապը ԴԱԻՇ-ի հետ:


Ոստիկանության տվյալներով՝ Մալայզիայում 2013 թվականից ի վեր 260 մարդ է ձերբակալվել ԴԱԻՇ-ի հետ կապերի համար: