Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնայի հետ


Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Պենտալա Հարիկրիշնայի հետ
Հունվար 15 15:14 2017

Լևոն Արոնյանը ոչ ոքիով մեկնարկեց Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող «Տատա Սթիլ» մրցաշարում,- տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Առաջին տուրում հայկական շախմատի առաջատարը սևերով խաղաղությամբ բաժանվեց հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ:

Պարտիան ավարտվեց 49-րդ քայլում: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը ոչ ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ: Մրցաշարի առաջին տուրի 7 պարտիաներից միայն մեկն ունեցավ հաղթական ավարտ:

Պավել Էլյանովը սպիտակներով հաղթեց Ռիչարդ Ռապորտին և դարձավ միանձնյա առաջատար:

Առաջին տուրի արդյունքներ՝

Արոնյան – Հարիկրիշնա 0.5-0.5
Ադհիբան-վան Վելի 0.5-0.5
Էլյանով-Ռապորտ 1-0
Կարյակին-Գիրի 0.5-0.5
Սո-Կարլսեն 0.5-0.5
Վոյտաշեկ- Նեպոմնյաշչի 0.5-0.5
Անդրեիկին-Վեյ Յի 0.5-0.5

Այսօր կայանալիք երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցն է Վեյ Յին: Մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 15-ին` Երևանի ժամանակով 16:30-ին:



loading...