Կանացի սանրվածքներ, որոնք գրավում են տղամարդկանց ուշադրությունը


Կանացի սանրվածքներ, որոնք գրավում են տղամարդկանց ուշադրությունը
Հունվար 15 16:16 2017

Խիտ, երկար և գեղեցիկ մազերն անտարբեր չեն թողնում տղամաևդկանց: Այս գանձի տիրուհուն տղամարդիկ ուղեկցում են հայացքներով, միաժամանակ` կանայք խանդոտ հառաչում են:
Պետք չէ կարծել, թե տղամարդիկ չեն հասկանում կանացի սանրվածքներից: Նրանք ըստ վարսերի ունակ են որոշել ուշադրության առարկայի վիճակը, ինչը պետք է հաշվի առնել ժամադրության գնալիս: Տղամարդիկ չեն գնահատում վարսահարդարման վրա ներդրած ջանքերը, նրանք գերադասում են բնական վիճակը, ինչը ստեղծում է կնոջ թեթև, ռոմանտիկ կերպար: Այդպիսի ոճ կարելի է ստանալ բնական սանրվածքի միջոցով:
Երկար, ուղիղ մազերը տղամարդկանց դուր են գալիս, քանի որ դրանք ունեն բնական տեսք, ըստ վարսերի կարելի է դատել տիրուհու առողջական վիճակի, ճիստ սնվելու, հիգիենայի և մարմնի խնամքի մասին: Մազերին առողջ տեսք հաղորդելուն կօգնի դրանց վրա ուղղող շիճուկ քսելը, որը սիլիկոն է պարունակում: Մազերը ֆենի տաք օդի տակ չորացնելիս դրանք կարելի է պատել փայլեցնող ազդեցությամբ ցողով:


Սեքսուալ հեղափոխություն
Կանանց համար անհասկանալի պատճառով տղամարդիկ խելագարվում են Մեգան Ֆոքսի համար, ում համարում են անկրկնելի: Տղամարդկանց գրգռության են հասցնում նրա հյութեղ շուրթերը, թուխ մաշկը և խիտ մազերի փայլուն գանգուրները, դյութիչ հայացքը: Սակայն ամեն ինչ շատ հեշտ է բացատրվում. նրա մազերի վիճակը վկայում է լավ առողության, երիտասարդության և էներգիայի մեծ պաշարի մասին:
Նման գեղեցկության պատրանք ստեղծելուն կօգնի ուղղացնող կրեմը, որը պետք է քսել խոնավ մազերին: Թափված մազերը պետք է չորացնել ներքին շերտերից սկսած՝ այն պտտելով կլոր սանրի վրա: Չոր մազերը պետք է պատել ցողով, իսկ դրանց ծայրերը` շիճուկով, ինչը կուժեղացնի ազդեցությունը:


Գզգզված մազեր
Արձանագրվել է, որ տղամարկանց դուր են գալիս կանայք մազերի այնպիսի թարմ կտրվածքով, որը բացում է պարանոցը, ազնվականություն հաղորդում դիմագծերին: Ոճաբան Օսկար Բլանդին, ով վարսահարդարանք է արել Հոլիվուդի աստղերի համար, խարհուրդ է տալիս «կարճ Bob» անել, որը շահեկանորեն ընդգծում է այտոսկրները և ուժեղացնում աչքերի արտահայտչականությունը: Այդպիսի սանրվածք ստանալիս պետք է օգտագործել փայլեցնող, ամրացնող հեղուկ, որից հետո մազերը բաժանել փնջերի և ֆենով չորացնել: Մազերի ծայրերը ուղղել արդուկով:


Փոքրիկ հրեշտակ
Այն հարցին ի պատասխան, թե ինչու է տվյալ կինը դուր գալիս տղամարդկանց, ոճաբան Ռոյ Թիլակը ապացուցում է. ինքնավստահ տիկնանց հարկ չկա թաքնվելու գեղեցիկ վարսերի ետևում: Նրանք պետք է հիշեն, որ ճակատի վրա ընկած մազափունջը կերպարին զգացմունքայնություն և խորհրդավորություն է հաղորդում: Ինտրիգային կերպար ստեղծելու համար կարելի է օգտագործել մազերի հարթեցման համար նախատեսված մուս և բնական նյութից պատրաստված խոզանակ` հարթ սանրվածք ստանալու համար: Վերջացնելով սանրվածքը, կարող եք ձեռքով մի փոքր փայլ քսել` սկսելով արմատներից մինչև ծայրերը: Պետք է հիշել, սանրվածքի որակը մազերին առողջ տեսք է հաղորդում: