Կոյուղաջրերը լցվում են շենքի բակ. բնակիչները հրավիրում են քաղաքային իշխանությունների ուշադրությունը


Կոյուղաջրերը լցվում են շենքի բակ. բնակիչները հրավիրում են քաղաքային իշխանությունների ուշադրությունը
Ապրիլ 7 14:30 2017

Երեւանի՝ Ծարավ Աղբյուրի 55/17 շենքի բնակիչ` Արսեն Մանուկյանը դիմում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ քաղաքապետարանի աշխատակիցներին, հրավիրելով վերջիններիս ուշադրությունը ստեղծված խնդրի վերաբերյալ.

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի խնդրի, որն արդեն տևական ժամանակ անհանգստություն է պատճառում Ավան, Ծարավ Աղբյուրի 55/17 շենքի բնակիչներին:
Բնակելի համալիրը կառուցվել է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում: Ծրագրի հանձնումից քիչ անց պարզ դարձավ, որ հարևան սեփական տների կոյուղաջրերը լցվում են շենքի բակ: Խնդիրը ավելի մեծացավ, երբ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի հերթական համալիրի կառուցապատման ժամանակ շինարարը փակեց կոյուղաջրերի հոսքը դեպի շին հրապարակ, որից հետո կոյուղաջրերը պարզապես սկսեցին հոսել դեպի փողոց:
Ձմռան ամիսներին կոյուղաջրերը առաջացրեցին հսկայական սառցակտորներ, որոնք անանցանելի դարձրեցին միջբակային երթևեկելի մասը: Սառցաբեկորները ամբողջապես վերացվել են բնակիչների ջանքերով:
Եղանակների տաքացման հետ միաժամանակ, գարշահոտությունը սկսվել է տարածվել ամբողջ բակով, ստեզծելով սանիտարահիգիենիկ անտանելի վիճակ:
Այս հարցով բազմիցս դիմել ենք Երևանի քաղաքապետարան, թաղապետարան, քաղաքապետարանի կումունալ ծառայությունների վարչություն, սակայն խնդիրը մինչև հիմա առկա է:

Դիմում ենք Երևանի քաղաքապետարի համապատասխան կառույցներին, համապատասխան միջոցառումները ձեռնակրելու նշված խնդրին վարջնական լուծում տալու համար: