Իսրայելը և Պաղեստինը չեն ներկայացել հակամարտության կարգավորման հարցով փարիզյան կոնֆերանսին


Իսրայելը և Պաղեստինը չեն ներկայացել հակամարտության կարգավորման հարցով փարիզյան կոնֆերանսին
Հունվար 15 14:40 2017

Փարիզում մեկնարկել է պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով միջազգային կոնֆերանսը, հայտնում է LCI-ը:

Այնուամենայնիվ, հանդիպմանը ներկա չեն լինի հենց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը:

Միաժամանակ, Նեթանյահուն հանդիպման սկսվելուց առաջ երկրի կառավարությանն ասել է, որ «դա պաղեստինցիների կոնֆերանս է Ֆրանսիայի հովանու ներքո»:

«Նրանց նպատակն է հակաիսրայելական միջոցներ ձեռնարկելը»,- հավելել է Նեթանյահուն:

Կոնֆերանսում Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ հանդիպմանը «այսքան շատ (մասնակիցներ կան), քանի որ մենք գիտակցում ենք իրավիճակի սրությունը»:

Հանդիպմանը մասնակցում է մոտ 70 երկրի ներկայացուցիչ: Նրա խոսքով՝ երկու անկախ պետությունների գոյության գաղափարն իրական վտանգի մեջ է, և այն անհրաժեշտ է պահպանել: