Թրամփի շտաբը քննարկում է կանոնավոր ճեպազրույցները Սպիտակ տնից տեղափոխելու հնարավորությունը


Թրամփի շտաբը քննարկում է կանոնավոր ճեպազրույցները Սպիտակ տնից տեղափոխելու հնարավորությունը
Հունվար 15 14:18 2017

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային շտաբը քննարկում է Սպիտակ տան մամլո ծառայության կանոնավոր ճեպազրույցներն ուրիշ վայր տեղափոխելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Esquire ամսագիրն իր էլեկտրոնային տարբերակում:

Նշվում է, որ խոսքը հանրապետականին վերաբերող լուրերը չափազանց բացասական լույսի ներքո լուսաբանելու համար ԶԼՄ-ներին պատժելու մասին է: Այդ միջոցառման հաստատման դեպքում մամուլի համար կանոնավոր ճեպազրույցները կանցկացվեն մայրաքաղաքի Լաֆայեթ հրապարակի կոնֆերանս- կենտրոնում կամ ԱՄՆ նստավայրի մոտ գտնվող շենքում, նշում է ամսագիրը: «Այդ հարցում որոշում չի ընդունվել»,- մեջբերում է Esquire-ը Սպիտակ տան ապագա մամլո քարտուղար Շոն Սփայսերի խոսքերը: Նա դա բացատրել է մամլո կորպուսի հարմարավետության մասին հոգածությամբ:

«Նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է: Հարցն այն է՝ արդյոք բավարար տարածոթյուն կա 49-տեղանոց տարածքում: Մենք հազարավոր հայտեր էինք ստացել վերջին մամլո ասուլիսին ներկա լինել ցանկացողներից և ստիպված էինք սահմանափակվել 400-ով: Արդյոք ավելի մեծ թվով ԶԼՄ-ների միանալ թույլ տալու հնարավորություն կա, հենց սա էլ մենք քննարկում ենք»,- նշել է Սփայսերը:

Միևնույն ժամանակ, Esquire-ի աղբյուրը որպես հիմնական դրդապատճառ նշել է Թրամփի հանդեպ ամերիկյան ԶԼՄ-ների բացահայտ թշնամական վերաբերմունքը և լուրերին չեզոք մոտեցման սկզբունքից հեռանալը: «Նրանք ընդդիմադիր կուսակցություն են դարձել: Մենք ուզում ենք նրանց հեռացնել շենքից (Սպիտակ տնից): Մենք մեզ ենք վերցնում մամլո կենտրոնը»,- հավելել է աղբյուրը:



loading...