Թուրքիայի մեջլիսում փնտրում են 15 հազար եվրո արժողությամբ միկրոֆոնը


Թուրքիայի մեջլիսում փնտրում են 15 հազար եվրո արժողությամբ միկրոֆոնը
Հունվար 15 13:55 2017

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում սահմանադրական փոփոխությունների առաջարկների քննարկման ընթացքում պատգամավորների միջև սկսված ծեծկռտուքի ժամանակ անհետացել է ամբիոնի միկրոֆոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken գործակալությունը:
15 հազար եվրո արժողությամբ միկրոֆոնը գտնելու նպատակով մեջլիսում անվտանգության աշխատակիցների և տեխնիկական մասնագետների մասնակցությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով:
Մեջլիսի պաշտոնյաներից մեկը նշել է, որ ամենայն հավանականությամբ տեսագրությունների միջոցով հնարավոր կլինի պարզել, թե ով է տարել միկրոֆոնը, որը կռվի ժամանակ պոկվել է և նպատակ է ունեցել ծառայել որպես «մահակ»: Նա խնդրել է տվյալ անձին իրենց վերադարձնել միկրոֆոնը: