Պուտինին խնդրել են լուծել կաշառակերության խնդիրը Մեքսիկայում


Պուտինին խնդրել են լուծել կաշառակերության խնդիրը Մեքսիկայում
Հունվար 15 13:34 2017

Change.org կայքում իսպանարենով խնդրագիր է հրապարակվել, որում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել են խառնվել Մեքսիկայում տիրող իրավիճակին և «առնել կոռումպացված քաղաքական գործիչների դեմը, ովքեր ամեն ինչ գողանում են»: Ընդ որում՝ խնդրագրի վերնագիրը հետևյալն է. «Ռուսական միջամտությունը Մեքսիկայում վատ կառավարությունը վերացնելու համար»:

Խնդրագրի հեղինակի կարծիքով` ներկայում Մեքսիկայում տիրող քաղաքական վիճակը ամենավատն է պետության ամբողջ պատմության ընթացքում:

«Երկիրը բառացիորեն արյունահոսում է թալանի և առնետների պատճառով, իսկ ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը ոչինչ չեն անում իրավիճակը շտկելու համար, սակայն մեծագույն հաճույքով ստանում են ռեսուրսներ Մեքսիկայից», - ասվում է խնդրագրի մեջ:

«Վլադիմիր Պուտին, դու պետք ես Լատինական Ամերիկային», - հավելել է խնդրագրի հեղինակը:

Նշենք, որ խնդրագիրն արդեն հավաքել է ավելի քան 4, 500 ստորագրություն: