Աֆղանստանում պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել


Աֆղանստանում պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել
Հունվար 15 14:05 2017

Աֆղանստանում պայթյունի հետևանքով առնվազն 7 խաղաղ բնակիչ է զոհվել, 2 հոգի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել արևելյան Նանգարհար նահանգում: Ճանապարհներից մեկի եզրին ռումբ է պայթել:

Պայթյունի պատասխանատվությունն առայժմ այդ շրջանում ակտիվ ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել: Աֆղանստանի ՆԳՆ-ը հաստատել է այս տեղեկությունը:

Որևէ մանրամասն առայժմ չի հաղորդվում:



loading...