Ուսումնասիրեք այլ երկրների փորձը. Արմեն Ամիրյանը՝ Օպերայում ռեստորան կառուցելու գաղափարը քննադատողներին


Ուսումնասիրեք այլ երկրների փորձը. Արմեն Ամիրյանը՝ Օպերայում ռեստորան կառուցելու գաղափարը քննադատողներին
Ապրիլ 6 16:44 2017

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն Օպերայի թատրոնում ռեստորան կառուցելու մասին նախագիծը քննադատող արվեստագետներին խորհուրդ է տալիս մանրամասն ուսումնասիրել այլ երկրների փորձը:

«Ես խորհուրդ կտամ իմ ավագ գործընկերներին, որպեսզի ուշադիր ուսումնասիրեն, թե աշխարհում ինչպես է դա արվում: Մենք պետք է գիտակցենք, որ աշխարհի ցանկացած օպերային թատրոններում այսօր կան բարձրակարգ սնունդ ապահովող վայրեր», - նշեց Ա. Ամիրյանը:

Բացի այդ, նախարարը խոստացավ, որ նախագիծը պարտադիր դրվելու է հանրային քննարկման, որտեղ բոլորը կարող են իրենց կարծիքները հայտնել:

«Ե՛վ համոզված, և՛ վստահ եմ, որ ծրագրվող նախագիծը գոհացնելու է բոլորին», - ընդգծեց նախարարը: