Ինչպիսի սլաքներ են համապատասխանում ձեր աչքերին


Ինչպիսի սլաքներ են համապատասխանում ձեր աչքերին
Հունվար 15 14:50 2017

Գեղեցիկ աչքերը կանացի գեղեցկության կարևոր բաղադրիչն են: Իսկ որպեսզի դրանք դառնան ավելի արտահայտիչ, աչքերի վրա կարելի է սլաքներ նկարել: Եվ այսպես, ինչպե՞ս ճիշտ ընտրել սլաքների ձևը:
Եթե ձեր աչքերի ձևը համաչափ, այսպես կոչված, նշաձև է, ապա ձեր բախտը բերել է` դուք կարող եք փորձել ցանկացած ձևի և հաստության սլաք:
Եթե ձեր աչքերը փոքր-ինչ կլոր տեսք ունեն, ստիպված եք սլաքներով սրբագրել դրանք: Սլաքը սկսում ենք ներսի անկյունից: Տանում ենք ամբողջ կոպի երկայնքով, իսկ մեջտեղից սկսած` գիծն ավելի հաստացնում և մի փոքր բարձրացնում ենք: «Պոչիկին» համաչափ սրություն ենք հաղորդում: Այս դեպքում ձեր աչքերը նուշի տեսք կստանան:
Եթե ունեք աչքերի նեղ բացվածք, ապա ձեզ կատարելապես կհամապատասխանեն բարակ սլաքները: Դարձյալ սկսում ենք ներսի անկյունից: Գիծը տանում բարակ, առավելագույնս` թարթիչների գծի երկայնքով: Արտաքին անկյանը մոտենալով, գիծը սահուն ուղղում ենք դեպի վեր, սակայն արտաքին անկյունի սահմաններից դուրս չենք գալիս:



loading...