Մեծանուն տղամարդկանց սիրային և հուզիչ նամակները` կանանց


Մեծանուն տղամարդկանց սիրային և հուզիչ նամակները` կանանց
Հունվար 15 14:11 2017

Մեր օրերում տղմարդկանցից չի կարելի սպասել սիրային և «հոգի քանդող» նամակներ:
Բայց սերը մեր առջև բացում է նոր սահմաններ, և այդքան էլ վստահ չենք կարող ասել, թե ինչ խենթությունների կդիմենք, երբ «մինչև ականջերը» սիրահարվենք: Հանճարեղ տղամարդիկ, այնուամենայնիվ, ինչ-որ միջոց կգտնեն իրենց սերն արտահայտելու համար:


Օնորե դը Բալզակ
Ֆրանսիացի գրող
«Որքան ես կցանկանայի իմ օրն անցկացնել Ձեր ոտքերի մոտ, գլուխս դրած Ձեր գրկին, երազելով գեղեցիկի, երանության մասին և զմայլանքի հետ կիսվել Ձեզ հետ իմ մտքերով, իսկ երբեմն էլ չխել, սակայն սեղմված շութերով հպվել ձեր հագուստի եզրին:
O, իմ սեր, Եվա, իմ կյանքի ուրախություն, խավարում իմ լույս, իմ հույս, հիացմունք, սիրեցյալ, իմ թանկագին, ե՞րբ ես կտեսնեմ Ձեզ: Մի՞թե սա պատրանք է: Ես երբևէ տեսե՞լ եմ Ձեզ: Օ, աստվածներ: Ինչպես եմ սիրում քո առոգանությունը, նուրբ ու բարի շուրթերը, որոնք այնքան զգացմունքային են, թույլ տվեք ասել Ձեզ, որ Դուք իմ սիրո հրեշտակն եք:
Ես աշխատում եմ ամեն գիշեր, որպեսզի գամ և մնամ Ձեզ հետ: Ախ...
Շնչել Ձեր վարսերի բույրը, բռնել Ձեր ձեռքը, ճզմել Ձեզ իմ գրկում` ահա թե ինչն է ինձ ոգեշնչում...
Ընկերներս զարմանում են իմ անպարտելի կամքի ուժի վրա: Ախ, նրանք չգիտեն իմ սիրելիին, նրան, ում ջինջ պատկերը տապալում է բոլոր մաղձային հարձակումները: Մեկ համբույր, իմ հրեշտակ, մեկ դանդաղ համբույր և բարի գիշեր... »
Հասցեագրված Էվելինա Հանսկոյին


Պարույր Սևակ

Հայ մեծանուն բանաստեղծ
… Իմ վերջին սեր: Երբեք մի մոռացիր, որ ես քեզ հետ եմ, ես քոնն եմ: Ես սիրում եմ քեզ Մեծ սիրով: Եթե դու Այն ես, ում անվանում եմ Ինքը, ապա իմ սիրո համար ոչինչ չի նշանակում, թե դու ում կսիրես (չակերտների մեջ կամ առանց դրանց), ում հետ և ինչպես կամուսնանաս, քանի երեխա կունենաս և այլն: Միայն թե մնա այն, ում ես սիրեցի և սիրում եմ ու երբեք մի մոռացիր, որ ես քոնն եմ, որ ես քեզ հետ եմ լինելու, թեկուզ հեռվից, թեկուզ անջատված:
Դու գիտես, որ մեզ վիճակված չէ ապրել միասին: Ես գիտեմ, որ կլինեմ քեզ հետ. ահա այս դիլեման է հենց մեր ճակատագիրը: Ընդունիր նրան` այդ ճակատագրին ու ապրիր այդպես` դժվարին, բայց լուսավոր, սարսափելի, բայց հարուստ, խեղճ, բայց նախանձելի կյանքով:
Ես նույնիսկ չեմ արցնում.
– Դու համաձա՞յն ես:
Ես միայն ասում եմ Նրան (Աստծուն).
– Բարեգութ եղիր, թող ամեն բան այնպես, ինչպես կա, երևի մենք նրա հետ ավելիի համար ուժ չգտնենք:
Եվ ես ժպտում եմ քեզ, ժպտում եմ այնպես, կարծես թե քեզ համար ցավալի չէ և ինձ համար ցավալի չէ: Քանզի երկու երնեկ միաժամանակ չի լինում` կամ միասին, կամ Մեծ սեր` բաժանման մեջ…
Բոլոր դեպքերում, չնայած այս ամենին, ես երջանիկ եմ, քանի որ ունեմ ամենամեծը, ամենակարևորն ինձ համար` Սեր: Ես պատրաստ եմ ցանկացած տառապանքի, միայն թե չլինի մի բան` հիասթափություն: Եթե հարկ է, խաբիր ինձ, միայն թե մի արա այնպես, որ ես կորցնեմ քեզ` հիասթափվեմ:
Ընդ որում, ես հասկանում եմ, որ հիմարություններ եմ ասում: Պարզապես վաղուց քեզ չեմ տեսել, հարազատս, սիրելիս…
Հասցեագրված` Սուլամիթային


Ալեքսանդր Պուշկին
Ռուս բանաստեղծ և գրող
«Այսօր այն օրվա տարելիցն է, երբ ես առաջին անգամ տեսա Ձեզ: Որքան ավելի շատ եմ մտածում, այնքան ավելի եմ համոզվում, որ իմ գոյությունը չի կարող առանձնացվել Ձեր գոյությունից. ես ստեղծված որպեսզի սիրեմ և հետևեմ Ձեզ, իսկ իմ մյուս բոլոր մտահոգությունները սխալմուքներ են և խելագարություն:
Ձեզնից հեռու ինձ հետապնդում են երջանկության մասին ափսոսանքներս, որը ես չկարողացա վայելել Ձեզ հետ: Վաղ թե ուշ, ես, այնուամենայնիվ, պետք է ամեն ինչ մի կողմ նետեմ և ընկնեմ Ձեր ոտքերի առաջ ... »
Հասցեագրված` Նատալիա Գոնչարովային: Մարտ, 1830թ.


Լև Տոլստոյ
Ռուս և համաշխարհային խոշորագույն գրողներ
«Սոֆյա Անդրեևնա, իմ վիճակը գնալով անտանելի է դառնում: Երեք շաբաթ անընդմեջ, ամեն երեկո, ինչպես և հիմա, ես քրքրում եմ անցյալը, տառապում եմ և ասում, թե ինչու ես չասեցի, ինչպես ասեի, ինչ ասեի: Ես վերցնում եմ ինձ հետ այս նամակը, որպեսզի այն Ձեզ տամ կամ էլ կրկին անգամ այնքան համարձակություն չեմ ունենա, որ ասեմ Ձեզ ամեն ինչ: Ձեր ընտանիքի սուտ հայացքները կայանում են նրանում, որ կարծում են, թե ես սիրահարված եմ Ձեր քույր Լիզային: Դա անարդար է:
Ձեր գրած պատմությունը խրվել է իմ գլխին, այն կարդալուց հետո ես համոզվեցի, որ երևի չպետք է երազեմ երջանկության, Ձեր` սիրո մասին ունեցած գերազանց բանաստեղծական պահանջների մասին, ... որ ես չեմ նախանձում և չեմ նախանձի նրան, ում Դուք կսիրեք ...
Ասա ինձ, որպես ազնիվ մարդ, Դուք ուզո՞ւմ եք լինել իմ կինը...
Ի սեր Աստծո, հարցրեք ինքներդ ձեզ և լավ մտածեք: Ես վախենում եմ լսել «ոչ» բառը, բայց ես կարող եմ ուժեղ գտնվել և ընդունել այդ ամենը...»
Հասցեագրված` Սոֆյա Անդրեևնային
Սեպտեմբեր, 1862 թ.


Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
Ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր

«Իմ սիրելի փոքրիկ կին, ես քեզ մի քանի հանձնարարություններ պիտի տամ...Ես աղերսում եմ քեզ
1.Չընկնես մելամաղձոտության մեջ
2.Հոգ կտանես առողջությանդ մասին` զգուշանալով, իհարկե, գարնանային քամիներից
3.Միայնակ չգնաս զբոսնելու, իսկ ավելի լավ է չգնաս զբոսնելու
4. Լիովին վստահ եղիր իմ սիրուն
5. Քեզ ուղղված բոլոր նամակներս գրում եմ` դիմանկարդ դնելով իմ առջև
6. ...և վերջում, խնդրում եմ քեզ, գրիր ինձ ավելի մանրամասն:
Աղերսում եմ, պահպանիր քեզ այնպես, որ «չվնասվի» իմ և քո բարի անունը: Հետևիր նաև քո արտաքինին: Մի զայրացիր նման խնդրանքի համար: Դու պիտի սիրես ինձ ավելի ուժգին այն բանի համար, որ ես հոգ եմ տանում մեր՝ իմ և քո պատվի մասին...»
Հասցեագրված` Կոնստանտային