Չինաստանում հանցավոր խմբավորման 44 անդամ է ձերբակալվել


Չինաստանում հանցավոր խմբավորման 44 անդամ է ձերբակալվել
Հունվար 15 13:22 2017

Չինաստանում հանցավոր խոշոր խմբավորման 44 անձ ձերբակալվել են ընդհատակյա կազինո կազմակերպելու և մի շարք այլ հանցանքների համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով չինական ԶԼՄ-ներին:
Հստակեցվում է, որ 2010-ից 2014 թթ-ին խմբավորման անդամներն Իչժոու քաղաքում բռնարարքներ են իրականացրել: Նույնպես ձերբակալվածները, տեղաբնակներին շանտաժի ենթարկելով և սպառնալով, գումարային շորթումով են զբաղվել:
Իրենց անօրինական եկամուտը կազմել է նվազագույնը 73 հազար դոլար:
Դատարանի որոշմամբ խմբավորման 2 ղեկավարները ենթարկվել են 25 և 22 տարվա ազատազրկման:
Մնացած 42 անդամները ենթարկվել են 10 ամսից մինչև 20 տարվա ազատազրկման:



loading...