Հունվարի 15-ը Կրոնի համաշխարհային օրն է


Հունվարի 15-ը Կրոնի համաշխարհային օրն է
Հունվար 15 12:50 2017

Հունվարի երրորդ կիրակի օրը ամեն տարի ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նշվում է Կրոնի համաշխարհային օրը (World Religion Day): Տոնն իր արմատներով տանում է 1950 թվականը, երբ ԱՄՆ-ում Հավատի ազգային մարմինն այն հաստատել էր որպես տոն բոլոր համաշխարհային կրոնների միասնականությունը հաստատելու համար եւ որպեսզի ցուցադրի, որ կրոնն առաջին հերթին աշխարհը միավորող, այլ ոչ թե պառակտող ուժ է: Շատ հաճախ մարդկային մշակույթի եւ քաղաքականության պատմությունը կրոնների պատմությունն է: Իսկ ընդհանուր հավատի զգացողությունը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, մարդկանց միավորող գլխավոր գործոններից մեկն է: Այդ պատճառով այսօրվա տոնի հիմքում ընկած գլխավոր գաղափարն այն է, որ կրոնը պետք է ծառայի միասնությանը: