Եվրասիա միջազգային համալսարանի նախաձեռնած միջոցառումը՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին


Եվրասիա միջազգային համալսարանի նախաձեռնած միջոցառումը՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին
Ապրիլ 5 16:40 2017

Եվրասիա միջազգային համալսարանը ապրիլի 3-ին նախաձեռնել էր «Հայրենիքի պաշտպան» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՊՆ, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ապրիլյան քառօրյայի մասնակիցները, նրանց ծնողները:
Ուսանողները երգի, պարի ասմունքի ու բեմադրության միջոցով ներկայացրել են քառօրյայի տարեգրությունը: Միջոցառման ընթացքում քառօրյա մարտական գործողություններին մասնակցելու և հայրենիքը պաշտպանելու համար ԵՄՀ մի շարք ուսանողներ պարգևատրվել են մեդալներով: Միջոցառման մասնակիցներն այցելել են նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի և երախտագիտության տուրք մատուցելու հերոսներին: