Ամենաքիչը 10 մարդ է զոհվել Բրազիլիայի բանտում տեղի ունեցած անկարգության հետևանքով


Ամենաքիչը 10 մարդ է զոհվել Բրազիլիայի բանտում տեղի ունեցած անկարգության հետևանքով
Հունվար 15 12:27 2017

Ամենաքիչը 10 մարդ է զոհվել Բրազիլիայի Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգի Նատալ քաղաքում գտնվող բանտում տեղի ունեցած անկարգության հետևանքով, հաղորդում է նահանգի ղեկավարությունը:

Անկարգության պատճառը երկու հակամարտող խմբավորումների բախումն է եղել, որոնց անդամներն իրենց պատիժն են կրում այդ բանտում: Խմբավորումներից մեկը ներխուժել է բանտի այն հատվածը, որտեղ գտնվել են իրենց հակառակորդները, ինչից հետո մասսայական ծեծկռտուք է սկսվել: Եղած տեղեկություններով՝ կալանավորներից երեքին գլխատել են:

Folha de Sao Paulo կայքը հաղորդում է,որ ծեծկռտուքը շարունակվում է: Դեպքի վայր են ուղարկվել հատուկ զինվորական խմբավորում: Բրազիլիայի Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ Նատալի բանտում հիմա իր պատիժն է կրում 1.1 հազար մարդ, այն դեպքում, երբ այն նախատեսված է ընդամենը 620-ի համար: