ԱՄՆ-ում սկսվել են մեկշաբաթյա ցույցերը Թրամփի երդմնակալության դեմ


ԱՄՆ-ում սկսվել են մեկշաբաթյա ցույցերը Թրամփի երդմնակալության դեմ
Հունվար 15 12:08 2017

ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների համար շարժման ակտիվիստները սկսել են բողոքի մեկշաբաթյա ցույցերը երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Մոտ 2 000 մարդ, չնայած վատ եղանակին, դուրս է եկել ցույցի Մարտին Լյութեր Քինգի հուշարձանի մոտ: Ցուցարարների առաջնորդները մյուսներին կոչ են արել պայքարել փոքրամասնությունների իրավունքների և Obamacare բարեփոխման պահպանման համար, որը Թրամփը խոստացել է չեղարկել:

Ցույցին մասնակցել է պակաս մարդ, քան ծրագրում էին կազմակերպիչները, սակայն նրանք գոհ են՝ հաշվի առնելով վատ եղանակը՝ անձրևը և օդի զրոյից քիչ բարձր ջերմաստիճանը:

Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ, հետո և դրա ընթացքում բողոքի ցույցեր անցկացնելու թույլտվություն է ստացել մոտ 30 խումբ:

Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին: