Մոսկվայի օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել գրեթե 40 չվերթ


Մոսկվայի օդանավակայաններում չեղյալ  է հայտարարվել գրեթե 40 չվերթ
Հունվար 15 11:05 2017


Մոսկվայի օդանավակայաններում գրեթե 40 չվերթ չեղյալ է հայտարարվել, ևս 11-ը հետաձգվել է, հաղորդում է RIA Novosti-ն:

Ըստ տվյալների՝ Դոմոդեդովո օդանավակայանում հինգ չվերթ հետաձգվել է, վեցը չեղյալ հայտարարվել: Շերեմետևոյում 32 չվերթ է չեղարկվել, վեցը հետաձգվել է:

Ավելի վաղ ՌԴ մայրաքաղաքի ԱԻՆ ղեկավարը հաղորդել էր, որ Մոսկվայում առաջիկա ժամերին փոթորիկ է նախատեսվում, թաց ձյուն և ուժեղ քամի: Վաղ եղանակը կշարունակվի մինչև կիրակի առավոտ: