Ֆիլիպինների նախագահը հայտարարել է երկրում ռազմական դրություն սահմանելու հնարավորության մասին


Ֆիլիպինների նախագահը հայտարարել է երկրում ռազմական դրություն սահմանելու հնարավորության մասին
Հունվար 15 13:06 2017

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ կարող է երկրում ռազմական դրություն սահմանել, եթե թմրանյութերի հետ կապված խնդիրները «շատ լրջանան»: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Այսպիսի հայտարարություն Դուտերտեն արել է մեկ ամիս անց այն բանից, ինչ անհեթեթ ենթադրություն է անվանել դրա հնարավորությունը:

«Եթե ես ցանկանամ, եթե դա (թմրանյութերի հետ կապված խնդիրները) վերածվի իսկապես լուրջ և տարածված մի բանի, ես ռազմական դրություն կհայտարարեմ»,- ասել է Ֆիլիպինների նախագահը:

Նա հավելել է, որ «ոչ ոք չի կարող կանգնեցնել իրեն», այդ թվում՝ երկրի Գերագույն դատարանը կամ կոնգրեսը: