Դամասկոսի մոտ ահաբեկիչները սիրիական բանակի գեներալի են սպանել. ԶԼՄ


Դամասկոսի մոտ ահաբեկիչները սիրիական բանակի գեներալի են սպանել. ԶԼՄ
Հունվար 15 11:40 2017

Դամասկոսի մոտակայքում՝ Վադի-Բարադա դաշտավայրում ահաբեկիչների կողմից սպանվել է ընդհանուր հաշտեցման գործընթացը այդ տարածքում համակարգող սիրիացի գեներալ Ահմեդ ալ-Գադբան: Այդ մասին հաղորդում է ԱԼ-Մայադին պարբերականը:

Ըստ ԶԼՄ-ի աղբյուրի՝ գեներալին գնդակահարել են այն պահին, երբ նա լքել է Ային-էլ-Ֆիջի ջրային աղբյորը, որտեղ գտնվում է Դամասկոսում խմելու ջրի խոշորագույն ամբարը: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Ային-էլ-Ֆիջի աղբյուրը սիրիական բանակի կողմից ազատագրվել է ուրբաթ:

Ինչպես ուրբաթ հաղորդել են լրատվամիջոցները՝ Վադի-Բարադա դաշտավայրում գտնվող բոլոր խմբավորումները համաձայնել են դադարեցնել կրակը: Գրոհայինները կսկսեն զենքը հանձնել առաջիկա օրերին, իսկ հետո համաներման կենթարկվեն: