Ավելի քան 2 մլն եվրո. Koenigsegg-ը Փրինսի հիշատակին նվիրված սուպերքար է ներկայացրել


Ավելի քան 2 մլն եվրո. Koenigsegg-ը Փրինսի հիշատակին նվիրված սուպերքար է ներկայացրել
Հունվար 15 11:44 2017

Սուպերքարերի արտադրությամբ զբաղվող Koenigsegg ընկերությունը ներկայացրել է Regera սուպերհիբրիդի բացառիկ տարբերակը, որը նվիրված է ամերիկյան հայտնի երաժիշտ Փրինսի հիշատակին:

Ինչպես նշում է motor.ru-ն, 1500 ձիաուժ հզորությամբ կուպեն ներկված է Փրինսի ամենահայտնի հիթերից մեկի՝ Purple Rain-ի («Մանուշակագույն անձրև») գույնով:

Ինչ վերաբերում է մեքենայի ներքին սրահին, ապա այն արված է նուրբ, բաց երանգների մեջ:

Regera նոր մոդելն ունի թվինտուրբո V8, ինչպես նաև 3 հատ էլեկտրական շարժիչ: Մեքենան 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.8 վայրկյանում, իսկ 400 կմ/ժ արագություն բացելու համար պահանջվում է 20 վայրկյան:

Հայտնի է, որ այս մոդելն արտադրվելու է 80 օրինակով, որոնցից յուրաքանչյուրի գինը 2.1 մլն եվրո է: