Սերժ Թանկյանը հրապարակել է փոքրիկ արցախցու կատարմամբ «Lonely day»-ը (տեսանյութ)


Սերժ Թանկյանը հրապարակել է փոքրիկ արցախցու կատարմամբ «Lonely day»-ը (տեսանյութ)
Ապրիլ 4 16:34 2017

Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, SOAD ռոք-խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում կիսվել է Արցախից ստացած տպավորություններով ու տեղադրել տեսանյութ՝ ինչպես է մի փոքրիկ արցախցի կատարում նրանց հայտնի երգը։

«Ես, իսկապես, հիացած եմ Արցախով։ Շատ զարմանալի փոփոխություններ են կատարվել այստեղ։ Ահա տեսեք, այս երեխային, որ երգում է SOAD-ի «Lonely Day»-ը։ Նա, իսկական, ռոք-աստղ է», - գրել է հայկական արմատներով հայտնի աստղը։