Թրամփի դուստրը թողեց նաև նորաձևության բիզնեսը


Թրամփի դուստրը թողեց նաև նորաձևության բիզնեսը
Հունվար 15 01:00 2017

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հայտարարել է, որ մտադիր է թողնել ոչ միայն հոր Trump Organization բիզնեսը, այլեւ հագուստի եւ աքսեսուարների սեփական բրենդը: Իր այս մտադրությունը նա հավաստել է Facebook-ի իր էջում:

«Ես պլանավորում եմ զբաղվել իմ երեք փոքր երեխաներով եւ մեր նոր տան հոգսերով»,-պարզաբանել է Թրամփը:
Այս որոշումը կապված է Սպիտակ տանը կատարված կադրային վերադասավորումների հետ: Բիզնես-լեդիի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, պաշտոն է ստացել վարչակազմում եւ զբաղվելու է Մերձավոր Արեւելքի հետ առեւտրական գործարքներով:

Թրամփի ընտանիքի անդամները, պատրաստվելով Նյու Յորքից մայրաքաղաք տեղափոխվելուն, կվաճառեն իրենց ակտիվները՝ խուսափելու շահերի կոնֆլիկտին հակազդելու մասին օրենքի խախտումից: