Մի քանի փաստ մետաղադրամների մասին


Մի քանի փաստ մետաղադրամների մասին
Հունվար 15 11:34 2017

1. 1825թ-ին, Ալեքսանդր 1-ի մահից հետո, ռուսական թագը պետք է անցներ նրա ավագ որդուն` Կոնստանտինին: Այդ արարողությանը պատրաստվելով` գանձատունը հատում է նրա նկարով դրամներ, սակայն կարճ ժամանակ անց Կոնստանտինը հրաժարվում է գահից` ի օգուտ եղբոր` Ալեքսանդր 1-ի, և այդ դրամներն ուղարկում են ձուլարան:

2. ԽՍՀՄ միակ ոսկե դրամը ձուլվել է 1923թ. և միակ կայուն արտարժույթն էր: Այն թողարկվել է մինչև 1980-ական թվականները:

3. Ամենածանր ռուսական ոսկեդրամը հատվել է Եկատերինա 2-րդի օրոք. հավասար էր 10 ռուբլու և կշռում էր 11,61 գրամ:

4. Ամենամեծ ռուսական պղնձադրամը թողարկվել է 1725թ.` 18x18սմ չափսով և 5 մմ հաստությամբ, և կշռում էր 1 կգ 636 գրամ:

5. Ամեմաթանկ գինը, որը երբևէ վճարվել է մետաղադրամի համար եղել է 314000 ԱՄՆ դոլար: Այսպիսի գին են վճարել Ցյուրիխի աճուրդում Աթենքից գտնված արծաթե դեկադրահմայի համար:

6. Ամենաբարձր արժեք ունեցող մետաղադրամը ձուլվել է 1654թ. Հնդկաստանում, որի քաշը եղել է 2 կգ 177 գրամ: Դրամը կրկնօրինակը պահվում է Բրիտանական թանգարանում է, իսկ բնօրինակն անհետացել է դեռ 19-րդ դարի սկզբին:

7. 19-րդ դարի սկզբին ռուս-ամերիկյան ընկերություններից մեկը Ալյասկայում թողարկում է 10 հազար հատ կաշվե դրամներ, որոնք ունեին 42 հազար ռուբլու արժեք: Ծովառյուծի կաշվից պատրաստված դրամը շրջանառության մեջ մնում մինչև 1826 թվականը: